Ընտրություններում հաղթանակից հետո Արմավիրի մարզում կկառուցենք 5 ջրամբար : Այս մասին Արմավիրի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը:

«Մինչ օրս մարզերը ճիշտ չեն բաշխվել: Երեւանն ու մի քանի մարզ ավելի շատ: Այժմ ուշադրություն պետք է դարձնել մարզերին: Առաջին հերթին Արմավիր ջուր կբերենք: Դա կարեւոր խնդիր է: Կգործարկվի Շիրակ-Արմավիր ջրատարը: Կկառուցվի 5 ջրամբար, ինչը թույլ կտա մոտ 52 000 հա դարձնել կայուն ոռոգվող»,-ասաց Հակոբյանը: