Hyundai Motor Co-ն ակտիվացրել է «թռչող ավտոմեքենաների» մշակման հարցով ջանքերը: Այս մասին Reuters-ին ասել է հարավկորեական ավտոարտադրողի գլխավոր օպերացիոն տնօրեն Խոսե Մունյոսը:

Մունյոսը, ով նաեւ Hyundai North America-օ գործադիր տնօրենն է, հայտարարել է, որ քաղաքային օդային տաքսիները կաշխատեն ԱՄՆ-ի խոշոր օդանավակայաններում 2028 թվականին, միգուցե, ավելի շուտ:

Նա նաեւ հայտնել է, որ դա կարող է տեղի ունենալ մինչեւ 2025 թվականը:

Մունյոսը նաեւ հայտնել է Reuters-ին, որ Hyundai-ն թռչող ավտոմեքենաները տեսնում է ոչ միայն հաճախորդների համար, այլ նաեւ կոմերցիոն բեռների տեղափոխման համար: