Զարմանում եմ՝ ինչպես են առաջին դեմքը կամ էկոնոմիկայի նախարարը հանգիստ քնում: Այս մասին Արմավիրի Քարակերտ համայնքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքից վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

«Եթե նախկինում ՀՆԱ-ում գյուղատնտեսության մասնաբաժինը կազմում էր 18%, ավելի ուշ՝ 15%, ապա հիմա ձգտում ենք դեպի 11%: Եվ դա ՀՆԱ ընդհանուր անկման պայմաններում: Զարմանում եմ՝ ինչպես են առաջին դեմքը կամ էկոնոմիկայի նախարարը հանգիստ քնում: Իշխանությունը չի կարդում վիճակագրական տվյալները կամ կարդալ չգիտի կամ էլ չի հասկանում՝ ինչ է կարդում»,-նշեց նա:

Քոչարյանը հիշեցրեց, որ իր նախագահության վերջին երեք տարիները միակ շրջանն էին, երբ Հայաստանում գրանցվեց միգրացիայի դրական սալդո: Նա կարծիք հայտնեց, որ պետությունն ունի ֆինանսական կազմակերպություններ իվրա ճնշման լծակներ եւ պետք է օգտվի դրանից:

«Բացի այդ, հարկային վարչարարությունը պետք է ամբողջությամբ թվայնացվի, հարկային տեսուչի եւ հարկ վճարողի շփումը պետք է նվազագույնի հասցնել: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ փոքր, միջին տնտեսավարող սուբյեկտները լրացուցիչ ծախսեր չունենան»,-եզրափակեց Քոչարյանը: