«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն այսօր ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարին եւ իրավական քաղաքականության մի շարք կարեւոր հարցերին առնչվող դաշինքի ծրագիրը:

Ծրագրի այդ հատվգածմն, ըստ նրա, բաղկացած է երեք բաժիններից,

-             Կոռուպցիայի դեմ պայքար եւ հակահոռուպցիոն քաղաքականություն,

-             Մատչելի եւ որակյան արդարադատություն,

-             Մարդակենտրոն վարչարարություն:

«ՀՀ գործող իշխանությունը որպես իր ամենամեծ առավելություն ներկայացնում էր կոռուպցիայի դեմ պայքարը, բայց այդ պայքարը դարձավ անարդյունավետ, վերածվեց քաղաքական գործիքի եւ ըստ էության, այսօր ՀՀ-ում  կարող ենք խոսել ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի, այլ դրա իմիտացիայի մասին: Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ բազմաթիվ են կոռուպցիայի դեմ պայքարող մարմինները:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դարձել է քաղաքական իշխանության գործիք: Այդ մարմնի անդամների նշանակման կարգը քաղաքական նպատակներով վիժեցվեց, եւ տեղի ունեցան բացառապես քաղաքական նշանակումներ: Այդ հանձնաժողովը պետք է լիներ ապաքաղաքական մարմին: Բայց եղան քաղաքական նշանակումներ, որի վառ վկայությունն է այն, որ քարոզարշավի թեժ պահին, իշխանությունը փորձեց դեռեւս 1,5 տարի ռաջ թափում մնացած հանձնաժողովի անդամի տեղը համալրել իրեն լոյալ իշխանական պատգամավորներից մեկի կնոջով:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2020 թվականին հնարավորություն ստացավ դատավորների, ՍԴ դատավորների, ԲԴԽ անդամների նկատմամբ հարուցել կարգապահական վարույթներ: Օրենքով անգամ տրվեց ժամկետ, այլ կերպ ասած քաղաքական պատվեր իջեցվեց, եւ հանձնաժողովն սկսեց աշխատել այդ ուղղությամբ՝ անցանկալի դատավորներ, անհնազանց դատական իշխանության ներկայացուցիչներ»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նա նկատեց, որ դատավորների հայտարարագրերը պետք է ուսումնասիրվեն համապատասխան ռիսկերի վրա. «Սովորաբար գործադիր իշխանությունը կոռուպցիոն ռիսկերի առումով ավելի հարուստ տեղ է համարվում: Գործադիրում կոռուպցիան ավելի շատ է, քան դատական իշխանությունում, բայց գործադիր իշխանությունը օրենքով պատվեր տվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որ իրենք պետք է ստուգեն դատավորների հայտարարագրերը, հայտնաբերեն թերություններ, հարուցեն կարգապահական վարույթներ, գործերն ուղարկեն դատախազություն»:

Արփինե Հովհաննիսյանը մի քանի դեպքերի մասին նշեց: Մասնավորապես, 2020-ին հարուցվել է վարույթ կոնկրետ նախարարներից մեկի կողմից իր կնոջը պարտակող ընկերությունից մեկ աղբյուրից գնման եղանակով պետպատվերի պատվիրակում, բայց այնտեղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախում չի հայտնաբերել:

Արփինե Հովհաննիսյանը խոսեց նաեւ իշխող ուժի վարքագծի մասին՝ նշելով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները, նաեւ բոլոր քաղաքացիները արձանագրում են, որ իշխող ուժի ղեկավարը օգտագործում է բառապաշար, որը չի համապատասխանում բարեկրթության, քաղաքավարության տարրական նորմերին, նաեւ չի համապատասխանում հանրային ծառայողի էթիկայի նորմերին: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռ ժամանակ գտել էր, որ չկա էթիկայի կանոնների խախտում այդ մարդու վարքագծում, որովհետեւ չկան սահմանված էթիկայի կանոնները, որ մենք ասենք՝ կա, թե ոչ: Իսկ ո՞վ պետք է սահմաներ այդ կանոնագիրքը: Պետք է սահմաներ հենց այդ հանձնաժողովը: Փաստորեն չեն սահմանում էթիկայի կանոնագիրք, որպեսզի անընդհատ չարձանագրեն, որ կոնկրետ մարդը խախտում է այդ կանոնագիրքը: Այսինքն տալով հսկայական լիազորություններ այդ մարմնին, փաստացի այդ մարմինը մատնված է անգործության քաղաքական իշխանության մասով եւ որեւէ վարույթ չի իրականացնում»,-ասաց նա:

Արփինե Հովհաննիսյանն առաջարկեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, նաեւ քննչական ու քրեական հետապնդման մարմիններում պետք է փոխվեն քաղաքական նշանակումների ընթացակարգերը:

«Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է իմիտացիա, քաղաքական գործիք, հետեւաբար, ՀՀ-ում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի մասին չենք կարող խոսել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում