ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները կարծում են, որ Չինաստանն իրենից «մշտական սպառնալիք» է ներկայացնում անվտանգության համար եւ աշխատում է գլոբալ կարգը խաթարելու ուղղությամբ»: Բրյուսելի գագաթաժողովին հաջորդած հայտարարության մեջ նրանք նշել են, որ մտահոգված են, թե որքան «արագ են չինացիները միջուկային հրթիռներ ստեղծում»:

Նրանք նշել են, որ Չինաստանի նպատակներն ու «ճնշող վարքը իրենցից համակարգային մարտահրավերներ են ներկայացնում միջազգային կարգին եւ դաշինքի անվտանգությանը առնչվող կարեւոր ոլորտներին»: Նրանք մտահոգություն են հայտնել «հարկադրանքի քաղաքականության», «ռազմական ուժերի արդիականացման անթափանց ձեւերի եւ ապատեղեկատվության օգտագործման վերաբերյալ»:

ՆԱՏՕ-ի երկրները Պեկինին կոչ են արել պահպանել միջազգային պարտավորությունները եւ պատասխանատու գործել միջազգային համակարգում: