Իշխող կուսակցությունը հոգեվարքի մեջ է: Այս մասին Շենգավիթ համայնքում կայացած հանրահավաքում հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանը:

«Շատերը հաշտվել են եւ չեն ցանկանում կիսել իրենց ղեկավարի պատասխանատվությունն ու ճակատագիրը:

Վաղը Նիկոլը գնում է Սյունիք: Նրան կուղեկցեն 1400 ոստիկաններ: Ես ձեզ հայտնում եմ պաշտոնական տվյալներ»,- ասաց Հակոբյանը: Այս համատեքստում նա անեկդոտ պատմեց՝ Սառան բողոքում է Աբրահամին, որ իրեն շուկայում վատ խոսքեր են ասել: Աբրահամը պատասխանում է՝ մի գնա այնտեղ, որտեղ քեզ ճանաչում են:

Հիշեցնենք, որ Փաշինյանի վերջին այցը Սյունիք վերածվել էր սարսափելի խայտառակության ու սկանդալի, բառացիորեն մարզից փախուստի: