Կան մարդիկ, ովքեր ասում են, որ չորս տարի հետո ռուսները կհեռանան մեր տարածաշրջանից, բայց դա տեղի չի ունենա: Այս մասին հունիսի 14-ին Արագածոտնի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը:

Նա նշեց, որ անհրաժեշտ է փաստաթուղթ ստորագրել Ռուսաստանի հետ եւ պատշաճ կերպով պահպանել Հայաստանի սահմանները:

«Անհրաժեշտ է աշխատել բանակի ուժեղացման ուղղությամբ եւ ավելի շատ պայմանագրայինների ներգրավել ծառայության մեջ»,- հավելեց Ծառուկյանը: