Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այսօր՝ հունիսի 14-ին, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված քայլերթի ընթացքում միջադեպ է տեղ ունեցել։ Այս մասին հայտնում է 24news.am-ը:

Փաշինյանի համակիրների եւ ԲՀԿ շտաբի աշխատակիցների միջեւ սկզբում հայհոյանք, այնուհետեւ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Միջադեպը հանդարտեցրել են ոստիկանության աշխատակիցները։