Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության  կենտրոնական  բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են  նախապատրաստվում հունիսի 13-ին գույքի դիտավորությամբ ոչնչացում կատարելու փաստով:

Այդ օրը ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երեւանի բնակիչ, 30-ամյա Նեկտար Կ.-ն եւ հայտնել, որ  ոմն «Մեղու» մականվամբ  անձը ատրճանակից կրակելու միջոցով դիտավորությամբ վնասել է իր  ավտոմեքենայի բեռնախցիկի ապակին:

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ «Մեղուն»  հանդիսանում է Երեւանի բնակիչ, 27-ամյա Գրիգոր Մ.-ն:

Ոստիկանությունը ձեռնարկում է  անհրաժեշտ  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վերջինիս եւ ատրճանակը հայտնաբերելու  ուղղությամբ: