ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Էդվարդ Նահապետյանի, Արթուր Ավագյանի, Արծրուն Միրզոյանի, Մերի Համբարձումյանի, մերժել է Տիգրան Արզաքանցյանի հայցադիմումն՝ ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի։

NEWS.am-ի հետ զրույցում Տիգրան Արզաքանցյանի խոսնակ Տիգրան Հովհաննիսյանն ասաց, որ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը շարունակելու է իր ընտրարշավը եւ իր պայքարը՝ խորհրդարան մտնելու համար։ 

«Պարոն Արզաքանցյանը լինելու է իր համակիրների կողքին մինչեւ վերջ»,- ասաց նրա խոսնակը։

Անդրադառնալով դատարանի կայացրած որոշմանը՝ Հովհաննիսյանն այն համարեց քաղաքական որոշում. «Այն ոչ լեգիտիմ է, եւ ունի քաղաքական ենթատեքստ»։