Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ամերիկյան առաջնորդ Ջո Բայդենի հետ հանդիպմանը չի քննարկել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Հարցին, թե արդյո՞ք նրանց հանդիպմանը քննարկվել է նախագահ Բայդենի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումը, Էրդողանը բացասաբար է պատասխանել. «Փառք Աստծո, որ այն երբեք օրակարգում չի եղել»,- ժպտալով ասել է Էրդողանը, հաղորդում է Ahval-ը:

Բրյուսել մեկնելուց առաջ Էրդողանը հայտարարել էր, որ «անհնար է» չհիշատակել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բայդենի որոշումը: «Մենք շատ վշտացած ենք դրանից: Հնարավոր չէ, որ մենք այդ հարցը չբարձրացնենք հանդիպմանը»,- կիրակի օրը ասել էր Էրդողանը: