Հայաստանում հունիսի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 82 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223805 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1131239 վերջին մեկ օրում` 3784 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 2767 պացիենտ. Մեկ օրում նվազել է 146-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 215455  անձ` վերջին մեկ օրում 227 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 4489 է: