Երեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները շարունակում են աճել` հումքի պահանջարկի մեծացման հեռանկարների ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:

Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 0.29 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 73.07 դոլար: WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների գինն աճել է 0.31 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 71.1 դոլար:

Նավթի շուկայում երեքշաբթի առավոտյան դրական միտում է նկատվում, քանի որ թրեյդերները լավատեսորեն են տրամադրված տեղաշարժի սահմանափակումների աստիճանական վերացման արդյունքում աշխարհում «սեւ ոսկու» պահանջարկի հետ կապված: