Գորիսում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դիմավորող մարդ գրեթե չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Նշենք, որ Փաշինյանն այսօր՝ հունիսի 15-ին,  նախընտրական քարոզարշավ է անցկացնում Սյունիքի մարզում։

«Գորիսում վիճակը նորմալ է, մենք մարտական ենք միշտ։ Ինձ ամենաքիչը Փաշինյանի գալն է հետաքրքրում։ Իրեն դիմավորող մարդ այստեղ գրեթե չկա։ Ինքս եմ հիմա տեսնում։ Եթե լինեն, իմացեք, որ բերած մարդիկ են։ Ես արդեն ֆիքսել եմ, թե ժամը 12։30-ի դրությամբ ինչքան մարդ է եղել, մնացածը ավտոբուսներով են հեսա բերելու»,- ասաց Հովսեփյանը։

Փաշինյանի դեմ բողոքի ակցիաների մասին փոխքաղաքապետը չցանկացավ խոսել։

«Մենք արդեն գիտենք՝ ինչքան մարդ կա, վարչական ռեսուրս է կիրառվում։ Հիմնականում դպրոցներից են բերելու»,- նշեց նա։