Այսօր մարդիկ կան անգամ Գորիսում, Սիսիանում, մնացած քաղաքներում, որոնք փորձում են իրենք իրենց ներկայացնել որպես բարեգործ: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում քարոզարշավի ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Դուք բարեգործ չեք, դուք զինվորի հացը գողացածներդ եւ դուք պետության առաջ ձեր պարտավորությունները հատիկ-հատիկ կատարելու եք: Բայց հարց կծագի՝ ինչու մինչեւ հիմա այդ ամենը չի արվել. Մի պարզ պատճառով, որովհետեւ այդ ամենն անելու ինստիտուցիոնալ մեխանիզմներ չեն եղել: Ձեզ թվում է՝ Գորիսում, Սիսիանում, Քաջարանում, Մեղրիում ոմանք ինչու են առանձնապես ակտիվացել, որովհետեւ 2020-ի սեպտեմբերից սկսել են Հայաստանում գործարկվել ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենսդրական կարգավորումները: Իրենց բունտար ներկայացնող համայնքների ներկայացուցիչները, համայնքների որոշ ղեկավարներ, նրանց քրեական օրենսգիրքն է սպասում եւ քրեակատարողական հիմնարկները: Բավական է, հերիք է նրանք օգտվեն, չարաշահեն մեր համբերությունը, չարաշահեն մեր սիրո եւ համերաշխության հեղափոխությունը: Այս ընտրություններում թավշյա մանդատը փոխարինում ենք պողպատե մանդատներով եւ բոլոր մեխի գլուխներին, այդ թվում ՏԻՄ-ի, հատ-հատ սրանով (ցույց է տալիս ձեռքի մուրճը-խմբ) արմատախիլ ենք անելու ձեր օգնությամբ, ձեր մանդատով»,-հայտարարեց Փաշինյանը: