Սյունիքի մարզի Գորիս քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի աջակիցները հարձակվել են լրագրողների վրա: NEWS.am-ի լրագրողի հարցին, թե որտեղից է աջակից կինը եկել գորիս, հնչեց պատասխան. «Ձեզ ինչ՝ որտեղից է եկել: Իրենց հայրենիքում են, որտեղ ուզենան, կարող են գնալ-գալ: Հեռացեք ստեղից: Սյունիքից հետռացեք, հերիք է մեդիատեռորի ենթարկեք մեր ժողովրդին: Հանգիստ պահեք ձեզ, չափերի մեջ: Այո, ես Գորիսից եմ, տրամադրությունը հոյակապ է, դուք եք միայն խոչընդոտներ ստեղծում մուտիլովչիկների պես: Հեռացեք Սյունիքից, արա»:

Երբ օպերատորներից մեկն ասաց, որ ինքն է որոշում որտեղ գտնվել, տղամարդը բորբոքվեց եւ հայհոյեց, ներկաները թույլ չտվեցին, որ բանը բռունցքների հասնի եւ հեռացրին տղամարդուն:

Մի կին էլ նշեց, որ իրենց անձնական մեքենայով Երեւանից եկել են Սյունիք. «Այո, Երևանից ենք եկել, մենք մեր անձնական մեքենայով, մեզ ոչ ոք չի ստիպել, որ գանք: Իմ երեխաները այս երթի մեջ են մեքենաներով»,-ասաց նա:

Իսկ դիտարկմանը, որ ինքը ՔՊ-ի մեքենայի մեջ է, կինն արձագանքեց. «Որտեղ կուզեմ կնստեմ, այ քեզ բան»: