Գերմանիան տրամադրել է պատվաստումների շուրջ 5 միլիոն հավաստագրեր, որոնք պետք է Եվրամիության թվային անցագրերի համակարգի մաս դառնան, հայտնում է AP-ն:

Անցյալ շաբաթվա վերջին Գերմանիան սկսել է հավաստագրեր տրամադրել: Օգտագործողները կարող են կորոնավիրուսի դեմ իրենց պատվաստման կարգավիճակի հաստատումը վերբեռնել սմարթֆոնի հավելվածում:

Ողջ հանրապետության դեղատները սկսել են հավաստագր տրամադրել այն մարդկանց, ովքեր ամբողջությամբ պատվաստված են եւ մինչ այժմ միայն անալոգային ապացույցներ ունեն:

Հավաստագրերը կարող են տրվել նաեւ տեղական պատվաստումների խոշոր կենտրոններում: Գերմանացի պաշտոնյաները ասում են, որ դրանք առանց խնդիրների արդեն օգտագործվել են Եվրոպայի սահմաններում գտնվող ճանապարհորդների կողմից:

Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Սփան ասել է, որ 5 օրվա ընթացքում 5 միլիոն հավաստագիր կտրվի:

Երկուշաբթի օրվա դրությամբ, Գերմանիայում 22,3 միլիոն մարդ ամբողջովին պատվաստվել է, ինչը կազմում է երկրի բնակչության 26,8%-ը: