ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նյութեր են նախապատրաստվում ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալներից մեկի, կոչումով ոստիկանության գեներալ-մայորի դիմումի փաստով։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, նախկին ոստիկանության բարձրաստիճան սպան դիմել է ԱԱԾ և հայտնել, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը իր ֆեյսբուքյան էջին անձնական նամակներ է ուղարկել և իրենից պահանջել 2 օրվա ընթացքում իրեն փոխանցել խոշոր չափի գումար, հակառակ դեպքում սպառնացել է իր վերաբերյալ արատավորող նյութեր հրապարակել։

Աղբյուրի տեղեկություններով՝ ՀՀ նախկին  փոխոստիկանապետը հրաժարվել է ֆեյսբուքյան օգտատիրոջ շանտաժը կատարելուց ու դիմել է ԱԱԾ։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում շորթում կատարողի և ոստիկանության գեներալ-մայորի ինքնությունը։