Արարատի մարզի Ավշար համայնքում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ՀՀ ոստիկանության Ներքին զորքերի հատուկ վաշտի սերժանտ Միսակ Պետրոսյանը հանեց համազգեստը եւ միացավ «Հայաստան» դաշինքին:

Մինչ այդ նա ելույթ ունեցավ՝ նշելով, որ իր մեջ ուժ է գտել այս քայլն անելու համար:

Կոչ եմ անում ոստիկանության պետ վահե Ղազարյանին, առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանին, որպեսզի այս խեղկատակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանանները չկատարեն:

Սյունիք են գնացել, ես էլ պետք է գնայի նույն ձեւի զինված, նույն ձեւի հագած, կապած, բայց զգալով երկրի վտանգավոր վիճակը, ցանկացա, որ ավելի ճիշտ լինի: Գնայի Սյունիք, որ ի՞նչ տեսնեի, «ողջույն Ադրբեջան» ցուցանակն ու Ադրբեջանի դրո՞շը: Հիմա ես կոչ եմ անում իմ բոլոր ոստիկան կոլեգաներին, որ իրենք ծառայում են մեկ անձի, մեկի շահերն են պաշտպանում: Այսօրվանից ես ազատված եմ աշխատանքից:

Ողջունում եմ ձեզ, ողջունում եմ ձեր ընտրած ճանապարհը: Ցանկանում եմ բոլորիս հաղթանակ:

Պարոն նախագահ, ինչքան, որ ուզում եք ազատվել սրանցից, այնքան պետք է պարտավորված լինեք, որ գաք մեր երկիրը ծաղկեցնեք, երկիրը հանեք այս վիճակից»,-հայտարարեց արդեն նախկին ոստիկանը: