Հունիսի 10-ին ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ Րաֆֆու փողոցի մի տնակից փորձել են գողություն անել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին տնակի դռան փականը և փորձել խորդանոցից գողություն անել, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ գործն ավարտին հասցնել չէին կարողացել։

Անհրաժեշտ հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողության փորձը հնարավոր է կատարած լինի Հակոբյանց փողոցի 45-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 12-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Մալաթիայի բաժին, տվեց խոստովանական բացատրություն, նաև ներկայացրեց ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ:

Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր։