Առաջացած պայմաններում ես առաջարկում եմ սկսել հոգեբուժական կլինիկաներից տեղեկանքների տրամադրումը, որոնք վկայում են պետության ղեկավարի պաշտոնին հավակնող թեկնածուի հոգեկան առողջության մասին:

Այս մասին հունիսի 15-ին Արարատում ընտրողների եւ իր համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով վարչապետի թեկնածուների թեստավորման մասին հարցին:

Պետության նախկին ղեկավարի խոսքով, այն, ինչ այժմ տեղի է ունենում երկրում, լիովին հիշեցնում է «Հիվանդասենյակ № 6»-ը: Քոչարյանը նաեւ ուշադրություն հրավիրեց ներկայիս իշխանության երեսպաշտության վրա, ի դեմս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ով վերջերս ծաղիկներ դրեց Ղարաբաղի ազատագրմանը մասնակցած Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի հուշարձանին:

«Ի դեպ, այս մարդը, ով երկար տարիներ ծաղիկներ է դրել, իրեն պատկանող թերթում ինչպես ասես  հայհոյել է Վազգեն Սարգսյանին»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը՝ համարելով դա անբարոյականություն: