Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ NEWS.am-ի տեղեկություններով՝ «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելու համար երեկ ոստիկանություն են բերման ենթարկվել մի քանի կանայք։

Գործող իշխանությունների աջակցությունը վայելող զույգին հաջողվել է կասեցնել հետագա զարգացումները. ոստիկանապետի զանգից անմիջապես հետո կանայք ազատ են արձակվել։

Պարզվում է, սակայն, իշխանություններին, եւ մասնավորապես ոստիկանապետին անհանգստացրել է ինֆորմացիայի արտահոսքը։ Վահե Ղազարյանն անձամբ այցելել է Ոստիկանության մայրաքաղաքի վարչություն եւ փորձել բացատրություն ստանալ, թե արտահոսքը որտեղից է եղել։

Այն, որ անգամ այս տեղեկատվությունն է արտահոսել, եւս մեկ անգամ փաստում է այն մասին, որ իշխանությունն այլեւս չի տիրապետում իրավիճակին։ Մյուս կողմից էլ քաղաքացիական հագուստով Փաշինյանի միտինգին տարված ոստիկաններն են բողոքի ալիք բարձրացրել, նրանցից մեկը, ի դեպ, այսօր ցուցադրաբար հրաժարվել էր Փաշինյանի հետ գնալ Սյունիք եւ միացել էր Քոչարյանի հանրահավաքին։