Մենք մուրճ ենք վերցնելու ոչ թե մարդկանց գլուխները ջարդելու, այլ երկիրը շենացնելու համար: Այս մասին հունիսի 15-ին Վեդիում ընտրողների եւ իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ մեկնաբանելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերջին սպառնալիքները, որը ավելի վաղ մուրճը ձեռքին է ելույթ ունեցել ամբիոնից:

Քոչարյանի խոսքով՝ երբ մարդը թույլ բռունցք ունի, մուրճ է վերցնում: «Բռունցքիս հետ ամեն ինչ կարգին է», - ասել է նա` ցույց տալով իր սեղմած բռունցքը: