Արդեն 30 տարի գյումրեցին դոմիկում է բնակվում. Այսօր ունենք 2500 դոմիկներ. Այս հարցը կարելի է մեկ տարվա մեջ լուծել: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, Գյուրիում քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Ես երեք ամսում Աբովյանում 20 շենք եմ կառուցել, հազար ընտանիքի համար: Պետությունը կարո՞ղ է մեկ տարում, ասենք թե, 2500 հոգու համար բնակարան կառուցի: Եթե անհատը կարող է երեք ամսում հազար հոգու համար կառուցի, պետությունը  լիարժեք մեկ տարում կարող է 2500-ը կառուցել»,-ասաց նա:

Ծառուկյանը հավելեց, որ նորաստեղծ ընտանիքների համար եւս պետք է բնակարաններ կառուցվեն, երիտասարդները կաշխատեն ամսական 70-80 հազար դրամ կվճարեն եւ տուն կունենան:

Ծառուկյանը խոսեց նաեւ արտաքին քաղաքականությունից. «Այսօր արդեն Ալիեւն ու Էրդողանը Շուշիում են, ծրագիր են գրում մեր հողում: Եթե Ալիեւը Էրդողանի հետ է գործընկեր, բանակցություններ վարում, մենք էլ Ռուսաստանի հետ պետք է լինենք: Մեր սահմանը հայ եւ ռուս զինվորը պետք է պահեն»: