«Պատիվ ունեմ» դաշինքն այսօր՝ հունիսի 15-ին, նախընտրական քարոզարշավ է անցկացրել Արարատի մարզում։

Ինչպես NEWS.am-ը տեղեկացավ դաշինքի պաշտոնական էջից, դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը եւ ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ այցելել են Մասիս քաղաք եւ հանդիպում ունեցել բնակիչների հետ, լսել արարատցիների մտահոգություններն ու հարցադրումները, պատասխանել դրանց, անդրադարձել առկա խնդիրներին, դաշինքի ծրագրային լուծումներին: