ԱԺ փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը Մեղրիում միջամտել է Tert.am-ի լրագրող Անի Գեւորգյանի աշխատանքին։

Լրագրողի խոսքին, թե միջամտել է իր աշխատանքին, ինչու՞ է նման բան արել, ինչո՞ւ է ընդհատել իր հարցազրույցը, իր գործառույթը միջամտել՞ն է, Ալեն Սիմոնյանը պատասխանել է․ «Այո՛, այո»։

Այնուհետեւ, ԱԺ փոխնախագահը, կողքիններին հորդորել է ուշադրություն չդարձնել լրագրողին։

Նա նաեւ լրագրողին հորդորել է հեռանալ տարածքից․ «Լքե՛ք տարածքը, խնդրում եմ Ձեզ։ Դուք սադրում եք մարդկանց»։