Հետաքրքիր է, որ հայկական դրոշի օրը Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները այցելում են Շուշի, սակայն Փաշինյանը դրան չի արձագանքում, այլ խոսում է ՀՅԴ դրոշը վառելու իր ցանկության մասին:

Հունիսի 15-ին Արտաշատում ընտրողների ու իր համախոհների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, «Հայաստան» դաշինքի ցուցակի երկրորդ անձը՝ Իշխան Սաղաթելյանը: Միեւնույն ժամանակ, Սաղաթելյանը հավելել է, որ չնայած ամեն ինչին ՀՅԴ-ն 130 տարի պայքարել է իր դրոշի ներքո եւ շարունակելու է պայքարել ամբողջ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության համար:

Նա նշել է, որ այսօր մեծն հայ ժողովուրդին, որն այդքան ազնիվ հայորդիներ է լույս աշխարհ բերել, ներկայումս գլխավորում է «փողոցային հարբեցողն» ու «գրպանահատը»՝ ի դեմս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի: «Նա կրկին մուրճը ձեռքին սպառնում է մեր ժողովրդին, հային: Սա այն մարդն է, որը ծնկի է եկել թուրքի առաջ եւ երեք տարի շարունակ ոչ մի սուր խոսք չի ասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Այժմ նա կրկին սպառնում է մեզ», - ասել է Սաղաթելյանը:

Նշենք, որ Սյունիքում քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հայտարարել էր. «Դաշնակցականները, որոնք սովոր են Ազատության հրապարակում վառել Թուրքիայի դրոշները, Պողոս Պողոսյանին ծեծելով սպանողին ընտրություններում ձայն տալով՝ համայն հայության առջեւ այրելու են ՀՅԴ դրոշը»։