Ես Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատի գերմանացի սեփականատերերին ասել եմ՝ չլինեմ, չիմանամ, աշխատողների վրա քաղաքական ազդեցության լծակներ գործադրվեն։ Այս մասին այսօր՝ հունիսի 15–ին, Կապանում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Բայց ես ասում եմ՝ դուք անցել եք բոլոր կարմիր գծերը, եւ ես այս ամբիոնից պատասխանատու ասում եմ, որ այն տեղական օլիգարխիկները, որոնք փայ ունեն Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատում, իրենց փայերն անցնելու են ժողովրդին ու Կառավարությանը։ Հիմա որ հարցնեն՝ բա ո՞նց եք անելու, բա գիտեք բանը…, չգիտեմ ինչը… հանգիստ–հանգիստ, առանց լարվելու, չագուչով ենք անելու, չագուչով»,– ասաց Փաշինյանը։