Մենք հասկանում ենք, որ պայքարի մեջ ենք մտել, որի արդյունքը միայն մեկն է՝ հաղթանակ եւ իշխանության գալ: Այս մասին հունիսի 15-ին Արտաշատում ընտրողների ու համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ հենց այդպես էլ կլինի: «Այսօր մի հանդիպման ժամանակ ինձ ասացին. «Պարոն նախագահ, մենք ձեզ ընդդիմադրի դերում չենք տեսնում», եւ ես պատասխանեցի նրանց. «Դուք ճիշտ եք»»,- ասաց Քոչարյանը: