Երուսաղեմում պաղեստինցիների եւ ոստիկանության միջեւ բախումների հետեւանքով ավելի քան 80 մարդ է տուժել: Այս մասին հայտնել է Պաղեստինի Կարմիր կիսալուսնի հանրությունը:

«Մեր բրիգադները 87 մարդ են ընդունել վնասվածքներով»,-ֆեյսբուքում հայտնել է հանրությունը:

Բախումներ են սկսվել այն բանից հետո, երբ Երուսաղեմի Հին քաղաքում իսրայելական դրոշներով հրեա ակտիվիստների երթ է անցկացվել:

Ավելի վաղ Իսրայելը Գազայի հատվածում ավիահարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ուղղությամբ: