ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կմեկնի Մեքսիկայի հետ ԱՄՆ սահման ամսվա վերջին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սպիտակ տան նախկին ղեկավարի տարածած հայտարարությանը:

«Ես ընդունել եմ Տեխասի նահանգապետ Գրեգ Էբբոթի հրավերը՝ միանալ նրան եւ մեկնել հարավային սահմանը հունիսի 30-ին»,-ասվում է տեքստում:

Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը վերջին շրջանում կոշտ քննադատության է ենթարկվում՝ մարդկանց հոսքի աճի պատճառով, որոնք ապօրինի ճանապարհով Մեքսիկայից ԱՄՆ են ներթափանցում: