Երեքշաբթի Նյու Յորքի իշխանությունները հրավառություն են կազմակերպել, որը տեւել է մոտ 20 րոպե, նվիրված էր քաղաքի բնակիչների 70 տոկոսի` կորոնավիրուսի դեմ պատվաստմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այս շեմը հաղթահարելը, որից հետո կարելի է խոսել կելոկտիվ իմունիտետի առաջացման մասին, սահմանափակումների մեծ մասի վերացման պայման դարձավ: Քաղաքապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ այդ նպատակն իրագործվել է:

Հունիսի 15-ի երեկոյից սկսած մեգապոլիսում գործող սոցիալական հեռավորության եւ մակերեսների ախտահանման բոլոր սահմանափակումները ոչ պարտադիր դարձան: Ընդ որում, խանութներն ու ռեստորաններ կարող են շարունակել պահանջել քաղաքացիներից պահպանել դիմակների ռեժիմը:
Հրավառությունն անակնկալ էր Նյու Յորքի բնակիչների համար: Քաղաքային իշխանությունները չեն հաստատել, որ դրան նախապատրաստություններ են նախորդել: