Տավուշի մարզում, այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։45-ի սահմաններում Բերդավան բնակավայրի վարչական տարածքում՝ Մ-16 ավտոճանապարհի 45 կմ հատվածում, Լոռու մարզի բնակիչ՝ 33-ամյա Հովհաննես Չիչակյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և  կողաշրջվել։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով Հ. Չիչակյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր Բալաբեկ Փարսադանյանը, ում տարիքն ու բնակության վայրը պարզվում է, մարմնական վնասվածներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։