Հայաստանում հունիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արեւմտյան է` 5-10 մ/վրկ արագությամբ: NEWS.am-ին «Հայպետդրոմետ»-ում հայտնել են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին օդերեւութաբանները կանխատեսում են քամու ուժգնացում` մինչեւ 18-20 մ/վրկ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլին` +21 +23, վաղը ցերեկը` +36 +38:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +25 +30,

Կոտայքի լեռներում գիշերը` +11 +16, ցերեկը` +25 +30,

Կոտայքի նախալեռներում գիշերը` +20 +22, ցերեկը՝ +33 +35,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +11 +16, ցերեկը` +25 +30,

Լոռիում գիշերը` +11 +16, ցերեկը՝ +24 +28,

Տավուշում գիշերը` +15 +20, ցերեկը` +27 +32,

Արագածոտնի լեռներում գիշերը` +11 +16, ցերեկը` +25 +30,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +21 +23, ցերեկը` +35 +37,

Արարատում գիշերը՝ +18 +23, ցերեկը` +36 +39,

Արմավիրում գիշերը՝ +18 +23, ցերեկը՝ +36 +39,

Վայոց Ձորի լեռներում գիշերը` +11 +16, ցերեկը` +25 +30,

Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` +18 +23, ցերեկը` +36 +39,

Սյունիքի հովիտներում գիշերը` +18 +23, ցերեկը` +33 +37,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12 +17, ցերեկը` +26 +31,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +17 +22, ցերեկը` +30 +35: