Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ NEWS.amժ-ի լրագրողը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյոք հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից եղել է առաջարկ պատերազմը վերջնականապես դադարեցնելու վերաբերյալ;

Նիկոլ Փաշինյանն անպատասխան թողեց հարցը եւ մեգաֆոնով ողջունեց փողոցում իրեն դիմավորող ջերմուկցիներին: