Պետությունը պարտավոր է բավարարել բոլոր քաղաքացիների հիմնական կարիքները: Այս մասին Աշոցքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը` խոսելով մայրաքաղաքի ու մարզերի անհավասար զարգացման մասին:

Կյանքի բարձր որակ, արժանապատիվ կյանք, լավ ճանապարհներ. նախկին նախագահը թվարկեց այն նվազագույնը, ինչ պետությունը պարտավոր է կառուցել եւ կազմակերպել:

«Եթե կարգինով Երեւանից գծենք, ապա որքան հեռու մայրաքաղաքից, այնքան ավելի վատ: Հավանաբար ամբողջ աշխարհում է այդպես: Բայց ես աշխարհ տեսած եմ: Կան զարգացած երկրներ, որտեղ նույնիսկ ամենախուլ գյուղում կյանքի որակը բոլորովին այլ է: Ապագայում մենք պետք է ձգտենք հասնել դրան»,- ասաց Քոչարյանը:

Երկնիշ տնտեսական աճը բավականին իրատեսական է, շեշտեց նախկին նախագահը: