Թուրքիայի ոստիկանությունը սկանդալային մաֆիոզ Սեդաթ Պեկերի հետ կապ ունեցող 25 մարդու է ձերբակալել:

Ոստիկանությունը 4 նահանգներում ռեյդերի ժամանակ զենք, թմրանյութ եւ փող է հայտնաբերել, հաղորդում է T24-ը:

18-ը ազատ է արձակվել երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ:

Պեկերը YouTube-ում տեսահոլովակների շարք էր թողարկում, որով մեղադրում էր նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին: