Իրանի արտաքին գործերի նախարարությունը ՆԱՏՕ-ին եւ G7-ին կոչ է արել պահպանել միջազգային իրավունքի նորմերը եւ դասախոսություն չկարդալ մյուսներին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

Խաթիբզադեն իր թվիթերում գրել է, որ ՆԱՏՕ-ն եւ «Մեծ յոթնյակի» երկրներն ավելի լավ է կատարեն իրենց միջազգային պարտավորությունները եւ հետեւեն միջազգային օրենքներին, քան դասախոսություն կարդան մյուսների գլխին:

Անգլիայի գագաթնաժողովից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ G7-ի մյուս ղեկավարներն աջակցություն էին հայտնել Վիեննայի գործընթացին: Միաժամանակ նրանք Իրանին կոչ էին արել «դադարեցնել բալիստիկ հրթիռների հետ կապված բոլոր գործողությունները»:

Ավելի վաղ Խաթիբզադեն քննադատել էր G7-ը եւ կոչ էր արել չմիջամտել այլ երկրների ներքին գործերին: