Ես խոզնավարից եմ, Սեւ լճից, ներկա իշխանություններից ի՞նչ սպասեմ, որ իմ տնից դուրս եմ եկել, եկել էստեղ նստել: Այս մասին Ջերմուկ քաղաքում NEWS.am-ի հետ զրույցում նշեց Խոզնավարի երիտասարդ բնակիչը:

Նա նշեց, որ Խոզնավարում արոտավայր այլեւս չկա, չի կարող անասուններին պահել, դրա համար տեղափոխվել են Ջերմուկ, որտեղ վարձով են ապրում:

«Սեւ լիճը վերցնելուց հետո եմ տեղափոխվել:  Տուն-տեղ Լաչինում էլ եմ թողել, Գորիսում էլ հաշվի թողած է, ի՞նչ տարբերություն: Ես ոչ մեկի հետ էլ հույս չեմ կապում, ո՞ւմ հետ հույս կապեմ, որ տուն–տեղ լրիվ կորցրել եմ»,-ասաց նա:

Հարցին, թե հույսեր չի՞ կապում գործող իշխանությունների հետ, խոզնավարցին պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը մինչեւ հիմա պետք է այդ հարցերը լուծեր, որ անտեր շան նման չընկնեինք էստեղ: Ես ոչ մի հույս չունեմ այս իշխանությունից, նույնիսկ մտածում եմ, որ Խոզնավար գյուղն էլ հանձնեն:

Լուծում չեմ տեսնում, եթե լիներ, մինչեւ հիմա կտեսնեինք: Գյուղացին իր ունեցվածքը ծախում է, չի կարողանում պահել, դրանից հետո քանի՞ տարի չարչարվի, ունեցվածք ստեղծի, որ գոյատեւի»: