Երեկվա Սյունիքի մարզում մեր քարոզարշավը փլուզել է ոմանց կառուցած карточный домик-ը, ուղղակի փլուզել է, ոմանք միֆեր էին կառուցել, թե իրենք Հայաստանում քաղաքական պրոցեսներ են սկսել, որ իրենք հեսա Հայաստանում հայբուդուր, ինչեր են անելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, Վայքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ նշեց վարչապետի պաշտոնականատ Նիկոլ Փաշինյանը:

«Միֆեր էին կառուցում, որ իրենք «կռելու են»: Ես իրենց ասացի, որ իրենք քյարփինջւ են «կռելու» դպրոցների, մանկապարտեզների ու ճանապարհների համար: Եվ դուք, հարգելի ընտրողները, պետք է հունիսի 20-ին այդ քյարփինջը բարձեք իրենց ուսերին:

Սյունիքից դուրս ենք եկել, էնտեղ հետցնցումներ են սկսվել, հայտարարություններ են անում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է հայտարարություն արել: Ես իրենց զգուշացրել էի, որ աշխատողների նկատմամբ չփորձեն քաղաքական ներգործություն ցուցաբերել: Դուք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, կարմիր գիծն արդեն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուչն առաջինը ձեր գլխին է ջարդվելու: Ձեր հարցը լուծված է, ժամանակի հարց է: Դուք հանգիստ սպասեք ձեր դատավճռին»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ բոլոր կոռումպացված տեղացի էն փայատերերը, որոնք պաշտոնով փայ են ստացել, բոլոր այդ փայերը վերցվելու են և վերադարձվելու են ժողովրդին: «Ձեր հարցը լուծված է, էդտեղ թեմա չկա, մենք ունենք բոլոր այն պաշտոնյաների ցուցակը, որոնք առավել ակտիվ են: Մենք նրանց խորհուրդ ենք տալիս չթպրտալ, հանգիստ սպասել, մինչեւ իրենց հարցը լուծվի: Առնվազն նրանք աշխատանքից կազատվեն Զանգեզուրի պղնձմոլիբդենային կոմբինատից: Էսօր այնտեղ արդեն նախաձեռնող խմբեր են ձեւավորվել կոմբինատի աշխատողների: Մեզ ասում են՝ պե՞տք է գործադուլ անենք: Մենք ասում ենք՝ պետք չի, չնայած դա էլ պայքարի օրինական միջոց է: էնտեղ մի քանի գյադա-գյուդա էլ կա այդ տարածքներում: Նրանց երգն էլ է երգված, ուղղակի խորհուրդ եմ տալիս, որ ասֆալտի վաննաներ ընդունեն»,-հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանի խոսքով, եթե 2018-ի թավշյա հեղափոխությունն սկսվեց Շիրակի մարզից, «չագուչի» հեղափոխության էպիկենտրոնը լինելու է Սյունիքը. «Պողպատը այդ հեղափոխության պաշտոնական անունն է, իսկ չագուչը ժողովրդական անունն է, և Սյունիքի ժողովուրդը այս ընտրություններին ծնկի է բերելու իրենց կեղեքող էլիտային: Ես ասում եմ՝ հեռացնեն-չհեռացնեն աշխատանքից, ես բոլորին տեր եմ: Բոլորը վերականգնվելու են ամբողջական աշխատավարձով»: