Հունիսի 20-ից Ֆրանսիան վերացնում է պարտադիր դիմակային ռեժիմը դրսում եւ կորոնավիրուսի հետ կապված ութամսյա գիշերային պարետային ժամը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը, փոխանցում է AP-ն:

Ներկայումս Ֆրանսիան ամեն օր միջինում շուրջ 3900 վարակման նոր դեպք է գրանցում` մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածում 35.000-ի համեմատ:

Կաստեքսը հայտնել է, որ պարետային ժամը կվերացվի կիրակի օրը, սպասվածից տասը օր շուտ:

Մեծահասակ ֆրանսիացիների ավելի քան 58 տոկոսը ստացել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ: Երեքշաբթի երկիրը սկսել է պատվաստումների ծրագիրը 12-ից 18 տարեկան երեխաների համար: