Թայլանդը կրկին կբացվի այցելուների համար 120 օրվա ընթացքում, ասել է վարչապետ Պրայութ Չան-օչան, փոխանցում է Reuters-ը:
Նրա խոսքով` երկիրն առաջ է անցել այս տարի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 105.5 միլիոն դեղաչափի տրամադրման ծրագրից, եւ հաջորդ տարի լրացուցիչ մատակարարումներ է ակնկալում:

Նա հավելել է, որ իշխանությունները նախատեսում են հուլիսից ամսական կորոնավիրուսի դեմ միջինում 10 միլիոն պատվաստում անել եւ նպատակ ունեն առանց կարանտինի պահանջների վերաբացել երկիրը լիովին պատվաստված այցելուների, տեղացիների եւ օտարերկրացիների համար:

Վարչապետը մտադիր է Թայլանդն ամբողջությամբ բաց հայտարարել 120 օրվա ընթացքում: Նա նշել է, որ դա անհրաժեշտ ռիսկ է, քանի որ երկիրը չի կարող իրեն թույլ տալ սպասել պատվաստումների ավարտին:

Մուտքի խիստ պահանջները եւ կարանտինային միջոցառումներն օգնում էին զսպել կորոնավիրուսի բռնկումները Թաիլանդում մինչեւ վերջին ամիսները:
Երկիրը կսկսի բացվել փորձնական նախագծով հուլիսի 1-ին պոպուլյար Պուխետ կղզում, որտեղ տեղի բնակչության մեծ մասի պատվաստում է կատարվում:

Անցյալ տարի Թաիլանդը շուրջ 50 միլիարդ դոլար եկամուտ կորցրեց զբոսաշրջությունից, անկումը 82 տոկոս էր: