Վայքում պետական աշխատողներն աշխատանքային ժամին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին:

NEWS.am-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ ոչ մի պարտադրանք չի եղել, իրենք կամավոր եկել են, որպեսզի հանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ:

Ուսուցչուհիներից մեկը ոչ մի բացասական բան չտեսավ, որ շատ երեխաներ են մասնակցում Փաշինյանի հանրահավաքներին. «Եթե դասերին չի խանգարում, ինչ կա որ, թող երեխաներն էլ մասնակցեն: Ի վերջո, երեխաների ապագան էլ է»:

Մեկ այլ կին էլ ասաց. «Շատ լավ տրամադրություն ունենք, հանդիպել ենք պարոն Փաշինյանին, կուզենանք, որ ինքը լինի մեր վարչապետը, ոչ թե նախկինները գան»: