Ժնեւում ավարտվել են նեղ կազմով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի բանակցությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բացի նախագահներից ներկա են եղել երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Էնթոնի Բլինքենը:

Գագաթաժողովի առաջին մասը տեւել է գրեթե երկու ժամ: Դադարից հետո կողմերն անցել են ընդլայնված ձեւաչափով քննարկման: Ընդհանուր առմամբ բանակցությունները տեւել են 5 ժամ:

Ակնկալվում է, որ համատեղ մամուլի ասուլիս կկայանա: