Գյումրիում տեղի է ունենում «Հայաստան» դաշինքի հանրահավաքը: Այն հրավիրված է Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական թատրոնի դիմացի հրապարակում:

Այսօր դաշինքի ներկայացուցիչները՝ ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, այցելել են Շիրակի մարզի մի շարք բնակավայրեր: Տեղի են ունեցել հանդիպումներ բնակչության հետ: Քոչարյանը պատասխանել է երկրի անվտանգության, զենքի գնման, կրթության ոլորտի ֆինանսավորման վերականգնման եւ տեղական խնդիրների հետ կապված բազմաթիվ հարցերին: