Մոտ 30 գերմանացի զինվորներ հետ են կանչվել Լիտվայում ծառայությունից այն բանից հետո, երբ մեղադրվել են ռասիստական ​​եւ հակասեմական արտահայտությունների եւ սեռական բռնության մեջ, հաղորդել է գերմանացի զինվորականների պաշտոնական ներկայացուցիը, հայտնել է Reuters-ը:

Զինվորները Լիտվայում էին գտնվում ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում:

Der Spiegel-ը հայտնել է, որ մի քանի գերմանացի զինվորներ այնքան են հարբել հյուրանոցում, որ հարկ է եղել զանգահարել ռազմական ոստիկանություն: Հետագա հետաքննության արդյունքում պարզվել է, որ նրանք նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերի ծննդյան օրվա մասին երգ են երգել:

Ըստ մամուլի քարտուղարի՝ զինվորները մեղադրվում են ոչ միայն երդումը խախտելու, այլ նաեւ «ռասիստական ​​ու հակասեմական ենթատեքստով վիրավորանքի ու ծայրահեղական վարքի դրսեւորման մեջ»: «Այս պահվածքը ոչ միայն աններելի է, այլ նաեւ անարգում է բոլորիս», - ավելացրել է նա: