Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հունիսի 17–ից,

կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կվերսկսի աշխատանքը 46 համարի երթուղին, իսկ 22 համարի նոր երթուղին շահագործման կհանձնվի առաջին անգամ:

Երթուղիների սպասարկումը կիրականացվի 8 եւ 2 միավոր շարժակազմով, ժամը 7:30-ից մինչեւ 23:00-ն՝ հետեւյալ ուղեգծերով.

Համար 22 երթուղի՝

ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ԿԱՅԱՐԱՆ - ՀԱԹ

Սպանդարյան կայարան (ս.կ.) -Սիլիկյան 4-րդ, 10-րդ փողոցներ-Սիլիկյան նոր խճուղի-Շիրազի-Գ.Հասրաթյան-Սեբաստիայի-Րաֆֆու փողոցներ-ՀԱԹ (Րաֆֆու-Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկ) (վ.կ.)

Համար 46 երթուղի՝

ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ - ՍՐԲ. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ

Նազարբեկյան թաղամաս (հ.44/10, ե/կետ) (ս.կ.) - Սիլիկյան նոր խճուղի - Շիրազի - Ջանիբեկյան - Աբելյան - Շինարարների - Արզումանյան - Հալաբյան - Կիեւյան փ-ներ - Մարշալ Բաղրամյան - Մաշտոցի պ-ներ - Գր.Լուսավորչի - Ագաթանգեղոսի - Խանջյան - Վարդանանց - Ե.Քոչարի փ-ներ - Սրբ.Գր.Լուսավորիչ եկեղեցի (վ.կ.):

Հետադարձը`նույնը մինչեւ Ջանիբեկյան - Բաշինջաղյան - Մազմանյան փ-ներ, շարունա-կությունը նույն ուղեգծով:

Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ պետք է վճարել նստելիս։

«Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաեւ էլեկտրոնային վճարման համակարգ:

Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղեւորների եւ ընդհանրապես, երթեւեկության անվտանգության նկատառումներից ելնելով։

Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթեւեկության ընթացքում չծխելու եւ հեռախոսով չխոսելու պահանջի մասին»,– ասվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։