Հանրային հեռուստատեսությունը կտրականապես հրաժարվեց արտագնա հարցազրույց կազմակերպել Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս մասին հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վիկտոր Սողոմոնյանը:

«Խոսքը Պետրոս Ղազարյանի հեռուստահաղորդման մասին է: Ի սկզբանե պայմանավորվածություն կար, որ հարցազրույցը պետք է տեղի ունենա Քոչարյանի համար հարմար տեղում եւ ժամանակ: Ժամանակը ֆիքսված էր: Սակայն հետո ՀՀՌ-ի ղեկավարությունը կտրականապես հայտարարեց, որ արտագնա հաղորդումն անհնար է:

Պարզ դարձավ, որ ստուդիական մամուլի ասուլիս նույնպես չի կայանա»,- ասաց նա: Ինչ վերաբերում է բանավեճերին, ապա դրանք, ըստ նրա, կորցրել են իմաստը: «Նիկոլ Փաշինյանի հետ նույն ստուդիայում գտնվելն արդեն խայտառակություն է»,- եզրափակեց Սողոմոնյանը: