Մեր քաղաքական ուժը կգա իշխանության, սա ամենահավանական սցենարն է: Այս մասին հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վիկտոր Սողոմոնյանը:

Նրա խոսքով, դա կլինի բոլոր քաղաքացիների իշխանությունը, չի լինի բաժանում «սեւերի եւ սպիտակների»: «Նախընտրական քարոզարշավի ընթացքում մենք մեր առջեւ դրել ենք երեք նպատակ՝ ներկայացնել մեր ներառական ծրագիրը, ներկայացնել մեր պրոֆեսիոնալ թիմը, քարոզչությունը մտցնել քաղաքական դիսկուրս: Բոլոր երեք նպատակներին էլ հասել ենք»,- ասաց Սողոմոնյանը:

Նա հայտնեց, որ վաղը Գեղարքունիքում կավարտվեն ընտրողների հետ «Հայաստան» դաշինքի տարածաշրջանային հանդիպումները: