Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի բանակցությունները Ժեւում ավարտվել են: Ընդհանուր առմամբ, դրանք տեւել են մոտ 4,5 ժամ՝ ներառյալ ընդմիջումը: Սկզբում բանակցություններն անցկացվում էին նեղ ձեւաչափով՝ Պուտինի եւ Բայդենի, ինչպես նաեւ երկու երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ, այնուհետեւ շարունակվեցին ընդլայնված կազմով:

Ըստ ռուսական լրատվամիջոցների, Բայդենն արդեն լքել է Լա Գրանժ առանձնատունը, որտեղ ընթանում էին բանակցությունները: